«Այն կարգի հպարտ են կանգնած, կարծես ամբողջ Ադրբեջանը գրավել են, Արցախը արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մաս է, Բաքուն էլ ռուսներին վարձով են տվել». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ֆեյսբուքի լրահոսը քպ-ականների ինչ-որ նիստերից նկարներ է բերում: Այն կարգի հպարտ ու ձիգ են կանգնած, կարծես ամբողջ Ադրբեջանը գրավել են, Արցախը արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մաս է, Բաքուն էլ ռուսներին վարձով են տվել: Ու սրա հետ էլ, երկրի տնտեսությունն է երկնիշ աճերի մեջ կորած, ներգաղթն էլ այնքան մեծ է, որ ներդրումներին տեղ ու դադար չկա:

Նման ձեռքբերումներ ունեցողի խրոխտ դեմքով կանգնած են պայմանագրակիցները:

Քանի նստած չի նա, կկանգնեք, բա ինչ կանեք»:

Տեսանյութեր

Լրահոս