Բաժիններ՝

Չեխ գրող և քաղաքական գործիչ Շտետինան բացահայտել է ադրբեջանական հերթական ստերը

Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան բացահայտել է փախստականների վերաբերյալ ադրբեջանական ստերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը օգտագործել էր Հադրութից ժամանած հայ փախստականների լուսանկարները՝ նրանց ներկայացնելով որպես Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականներ:

1991 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելած Շտետինան այս լուսանկարի հեղինակն է: Նա նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչությունը հայկական լուսանկարներն օգտագործում է պատմությունը վերաշարադրելու համար:

«Ես ապրել եմ ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ես նկարահանել եմ հայ և ադրբեջանցի բնակչության տառապանքները։ Ես չեմ ցանկանում, որ Ալիևի բռնապետական ռեժիմը օգտագործի իմ նյութերը իր նպատակների համար։ Ադրբեջանցի տարեցները դրան արժանի չեն։ Ադրբեջանի դեսպանատունն օգտագործում է հայերի նկարները՝ պատմությունը վերաշարադրելու համար», – նշել է նա թվիթերյան Kharabakh Records էջի մեկնաբանություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս