«Եթե ընդդիմությունն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ՝ կա մեկ ճանապարհ». Ռուբեն Ռուբինյան
Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմադիր գործիչները պետք է լավ ուսումնասիրեն համաշխարհային պատմությունը, քանի որ համաշխարհային պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, երբ երկրի ղեկավարները շարունակել են պաշտոնավարել պատերազմի այս կամ այն արդյունքից հետո:
«Կարծում եմ՝ վերջին օրերին ապացուցվել է, որ ընդդիմության դիրքորոշումներն այդքան էլ տրամաբանական չեն, որովհետև եթե ընդդիմությունն ուզում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ընդդիմադիրները հայտարարում են, թե պատերազմում պարտությունից հետո արտգործնախարարը, Պաշտպանության նախարարը փոխվեցին, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել:
Նա նաև նկատեց, որ անտրամաբանական է մտածել, թե ընտրությունների դեպքում իշխանությունները կարող են կեղծել արդյունքները, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում իրենց իշխանությունը միակն է եղել, որի կառավարման օրոք որևէ ընտրություն չի կեղծվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում