Հնդիկ զինվորականները կժամանեն Ռուսաստան՝ C-400-ը յուրացնելու համար
8Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար: Այդ մասին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը:
«ՌԴ նրանց ուղեւորության նախաշեմին հնդիկ ռազմական մասնագետների հետ Դելիում Ռուսաստանի դեսպանատանը կայացած հանդիպումը հաստատել է. Դելիին 5,43 մլրդ դոլար արժողությամբ С-400 գնդային հինգ լրակազմ С-400-ի մատակարարման պարտավորագրի իրագործումը, որն ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում, մտնում է վճռական փուլ»,-ասվում է հրապարակման մեջ: «Այդ փուլը շատ կարեւոր է, դա պարտավորագրային գործունեությունից անցում է դեպի հակաօդային պաշտպանության բնագավառում մեր հնդիկ բարեկամների, հնդիկ զինծառայողների կողմից ռուսաստանյան առաջատար տեխնոլոգիաների տիրապետում:
Ռուսաստան կուղարկվի մեծ՝ շուրջ հարյուր մարդուց բաղկացած խումբ»,-Կուդաշեւը հայտարարել է հնդիկ ռազմական մասնագետների հետ հանդիպմանը: Ընդ որում նա չի ճշտել հնդկական պատվիրակության ՌԴ այցի կոնկրետ ամսաթիվը, նշվում է հոդվածում: Դեսպանի խոսքով՝ այն փաստը, որ հնդիկ զինվորականները Ռուսաստան են մեկնում այժմ՝ համավարակի ժամանակ, նշանակում է կողմերի հավատարմությունը ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ ցույց է տալիս նրանց անկախությունը արտաքին պատժամիջոցների սպառնալիքներից, գրում է հրատարակությունը: «Այդ խմբի ուղեւորությունը նշանակում է, որ Հնդկաստանը չի տրվել երրորդ երկրների ճնշմանը»,-թերթը մեջբերում է Կուդաշեւի խոսքը: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, Հնդկաստանը ռուսական զենքի հիմնական գնորդներից մեկն է: Ռուսաստանից Հնդկաստանի զենքի պատվերների պորտֆելի ծավալը կազմում է 14,5 մլրդ դոլար, հաղորդել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում: