Բաժիններ՝

Մահացել է դերասանուհի Միրա Ֆուռլանը

Հունվարի 20-ին 65 տարեկան հասակում մահացել է խորվաթ դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը հայտնի է «Բաբելոն-5» եւ «Մալ ողջ» սերիալներում խաղացած դերերով: Այդ մասին հաղորդված է Twitter-ի՝ նրա էջում:

Դերասանուհու մահը նաեւ հավաստել է «Բաբելոն-5» սերիալն ստեղծող Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկին: «Միրան լավ եւ բարի կին էր, ցնցող տաղանդով կատարող եւ «Բաբելոն-5»-ի բոլոր դերասանների եւ նկարահանող խմբի բարեկամը: Մենք բոլորս խորին վիշտ ենք ապրում այդ լուրից»,- գրել նա Twitter-ի՝ իր էջում:

Ստրաժինսկին նշել է, որ որոշ ժամանակ առաջ Ֆուռլանի մոտ սկսվել էին առողջության հետ կապված խնդիրներ: Դերասնուհու մահվան պատճառը չի ճշտվում: Ֆուռլանը ծնվել է 1955 թվականին Զագրեբում: Նկարահանվել է «Բաբելոն-5» գիտա-ֆանտաստիկական սերիալում (1993 – 1998) եւ «Մնալ ողջ» դրամատիկական հեռուստասերիալում (2004 – 2010), որտեղ կատարել է Դանիել Ռուսոյի դերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս