Անվտանգության դաշնային ծառայությունը Բաշկիրիայում կանխել է ահաբեկչությունը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչական գործողությունն իրավապահների դեմ եւ ձերբակալել են այն պատրաստած ռուսաստանցուն: Հունվարի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողությունը Բաշկորտոստանի Հանրապետությունում: Կատարված միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի՝ ծնված 1995 թվականին, որն իրականացրել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա զինված հարձակման նախապատրաստում»,- հայտնել են ԱԴԾ-ում:
Ահաբեկչի ինքնությունը հետաքննության շահերով չի հրապարկվում: Նրա սարքավորած թաքստոցից առգրավվել է հրազեն՝ ռազմամթերքով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ: Ձերբակալվածի կապի միջոցներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգներ եւ նամակագրություն ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ արտասահմանում գտնվող գործակալների հետ, որը մերկացնում է նրա հանցավոր մտադրությունները: