Բաժիններ՝

Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 28-ի: Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, առնվազն 73 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել:

Ալիքի տեղեկություններով՝ Աթ Թայրան հրապարակի շրջանում, որտեղ գտնվում է շուկան, որոտացել են երկու՝ միմյանց հաջորդած պայթյուններ: Իրաքի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումը կատարել են երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք իրենց պայթեցրել են այն պաին, երբ նրանց հետապնդել են անվտանգության ծառայությունների աշխատակիցները»: Պատահարի վայր են գնում շտապ օգնության ավտոմքենաներ: Իրաքցի ուժայիններն անվտանգության նկատառումներով փակել են դեպի «կանաչ գոտի»՝ Բաղդադի կենտրոնում այն շրջան տանող բոլոր ճանապարհները, որտեղ գտնվում են շատ պետությունների դեսպանատները եւ պետական հիմարկությունների կենտրոնական գրասենյակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս