Բաժիններ՝

ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք. Syria TV

ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք: Այդ մասին հաղորդել է Syria TV սիրիական պետական հեռուստաալիքը:

Զինծառայողներին, հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռներով տեղափոխել են աշ-Շադդադի եւ Էլ-Հասելե բազաներ, ինչպես նաեւ Դեյր Էզ Զորի նահանգում գտնվող «Էլ-Օմար» նավթի հանքավայր եւ «Կոնիկո» գազի հանքավայր:

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչեւ 2016 թվականին ընտրվելը խոստացել էր զորքերը դուրս բերել Արաբական Հանրապետությունից, իսկ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել է այդ մասին: Սակայն հետագայում նա որոշում է ընդունել զինվորականների մի մասին թողնել նավթի հանքավայրերի պահպանության համար, որոնցից եկամուտներն ստանում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:

Սիրիայի պաշտոնական իշխանություններն այդ գործողությունները համարում են բռնազավթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս