Աթլետները փետրվարին կմասնակցեն միջազգային մրցաշարերի
Հայաստանը ներկայացնող աթլետները մարզական 2021 թվականը կմեկնարկեն փետրվարին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13 –ին կսկսվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությունը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն եռացատկորդ Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը և Հարություն Հարությունյանը:
Ձմռան վերջին ամսին միջազգային բարձր կարգի մրցաշար կանցկացվի Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում: Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկ՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին: