Բաժիններ՝

Մադրիդում երեք մարդ է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետևանքով

Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս մեկը համարվում է կորած: Այդ մասին գրում է El Mundo-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել էր պայթյունից երկու զոհերի մասին: Պայթյունը տեղի է ունեցել ջրաջեռուցիչն ստուգելիս: Զոհվել է երկու անցորդ եւ մի աշխատող, որն ստուգում էր ջրաջեռուցիչը: Երկրորդ աշխատողին շարունակում են փնտրել: Հոսպիտալացվել է չորս տուժած: Տուժել է յոթ մարդ: Պայթյունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է հինգհարկանի շենքի վերին երկու հարկերը, որը պատկանում էր Մադրիդի արքեպիկոպոսական առաջնորդարանին: Տուժածների թվում կա մի քահանա: Վերին հարկերից մնացել Է բետոնե կմախքը: Շենքի բեկորները փակել են փողոցը: Պայթյունից հետո շենքն այրվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս