Ավետիք Հարությունյանը կեղծ ցուցմունքի դիմաց մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար․ Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է․ «Փաշինյանի ընտանեկան կայքը հաստատեց Mediaport-ի տեղեկությունը. Շիրակի մարզպետ է նշանակվելու Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Mediaport-ին հաջողվեց պարզվել, որ Շիրակի ապագա մարզպետի հայրը՝ Ավետիք Հարությունյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ «Հայաստան համահայկական հիմնադրամին» առնչվող քրգործում, քրեական հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով:

Այս պահին Վարդանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը հենց Հովհաննես Հարությունյանի հայրն է: Եվ հիմա, որպես իր ծառայության դիմաց փոխհատուցում, Ավետիք Հարությունյանը մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար»։

Տեսանյութեր

Լրահոս