Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ անհայտ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից՝ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում են համատեղ որոնողական խմբերին։

Ըստ հաղորդման՝ առայսօր ստացվել է 2320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

 

Տեսանյութեր

Լրահոս