Բաժիններ՝

Պեկինում հայտնաբերել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը

Պեկինում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական հիմնամանրէի առաջին դեպքը: Այդ մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պեկինի Հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնի փոխղեկավար Պան Սինհոն: «Անալիզը, որն անցկացվել է հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության չինական կենտրոնի կողմից, ցույց է տվել, որ COVID-19-ի երկու հաստատված դեպքերը (հայտնաբերվել են Դասինի շրջանում) համարվում են կորոնավիրուսի փոփոխակային հիմնամանրէով վարակման դեպքեր, որոնք հայտնաբերել են Մեծ Բրիտանիայում: Վարակման աղբյուրը կանխորոշվել է որպես բերովի»,-հայտարարել է Պան Սինհոն:

Իշխանությունները նաեւ կոչ են արել բոլորին, ովքեր վերջին 14 օրերին եղել են Դիսանի շրջանում, օպերատիվ կերպով թեստ անցնեն, եւ քանի դեռ թեստը պատրաստ չէ, չհեռանալ Պեկինից եւ չշփվել մեծ թվով մարդկանց հետ, որպեսզի ժամանակին կանխվի հիվանդության տարածումը քաղաքում եւ երկրում: Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա:

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս