Լապորտան՝ Մեսսիի մնալու հավանականության մասին
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու ժոան Լապորտան, ով եղել է այդ պաշտոնում 2003-2010 թվականներին, խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Ընտրությունների հետաձգումը միայն ցավ է պատճառում: Եթե ուզում ենք, որ Մեսսին մնա, նրա շուրջ պետք է հնարավորինս շուտ նախագահ և տնօրենների խորհուրդ հայտնվեն: Համոզված եմ, որ Մեսսին ցանկանում է մնալ: Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Լապորտան:
Սիրարփի Աղաբաբյան