Դավաճանապատում
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Թե ինչու՝ պաշտոնական որևէ պարզաբանում չի ներկայացվել։ Հետաքրքիր «զուգադիպությամբ» արդեն նախկին փոխնախարարը նախօերին հայտնվել էր տհաճ իրավիճակում․ցուցահանդեսներից մեկի ընթացքում հարցազրույց տվող Թուխիկյանին է մոտենում մի քաղաքացի և մի քանի անգամ հայտարարում, որ նա դավաճան իշխանության ներկայացուիչ է։ Թուխիկյանը որևէ կերպ չի առարկում այդ մեղադրանքներին, ինչից հետո շարունակում է հարցազրույցը, որն էլ, ըստ ամենայնի, տեսել է Նիկոլ Փաշինյանը ու իշխանությանը չպաշտպանելու համար նրան ազատել է պաշտոնից։