Բաժիններ՝

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել Բայդենին այցելելու Բրյուսել

Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին այցելելու Բրյուսել: Հունվարի 20-ին Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հունվարի 21-ին Միության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների առցանց գագաթնաժողովի նախաշեմին:

«Երեկ (Եվրամիության) նախագահ (Շառլ) Միշելը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Ենս) Ստոլտենբերգը հանդիպել են եւ քննարկել այդ հարցը: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համատեղ հրավերը կարող է դառնալ ռազմավարություն, բայց այն պետք է դեռ հաստատվի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս