COVID-19-ի «բրիտանական» շտամը գրանցվել է արդեն 60 երկրներում
COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ավելի վարակիչ շտամը գրանցվել է արդեն աշխարհի 60 երկրներում: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հունվարի 20-ին հրապարակված շաբաթական հաշվետվության մեջ:
«Ներկա դրությամբ 60 երկրներ, որոնք մտնում են ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների մեջ, հաղորդել են կա՛մ վիրուսի այդ տեսակի բերովի դեպքերի, կա՛մ դրա փոխանցման ներքին դեպքերի մասին»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: