Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենայի խափանման դեպքում՝ պետք է լուսարձակները միացնել, զանգահարել հատուկ հեռախոսահամարով

«Զինուժ մեդիա»-ի նկարահանող խումբը հարավային զորամաս մեկնելիս, անցել է Գորիս-Կապան ավտոճանապարհով և արձանագրել սահմանային անցակետերն ու ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի և ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող անվտանգության միջոցառումները։

Սահմանապահները մեքենաները կանգնեցնում են, քաղաքացիներին հարցնում՝ արդյոք ծանոթ են ճանապարհն անցնելու կարգին, նշում, որ մոտակա 4 կմ ճանապարհահատվածում կանգառ կատարել չի կարելի, իսկ եթե մեքենայի հետ խնդիր կամ խափանում լինի, վարորդները պարտավոր են լուսարձակները միացնել, ու զանգահարել տրամադրված հեռախոսահամարով։

Գորիս-Մեղրի մայրուղու վրա տեղակայված հսկիչ կետում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ստուգվում է երթևեկող անձանց տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրակնացվում է նույնականացում, նաև համատեղ ՌԴ զինծառայողների հետ իրականացվում է պարեկություն՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը։

Տեսանյութեր

Լրահոս