«Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները․ Տղաներ և աղջիկներ, նման հարցերը քննարկվում են խիստ գաղտնի պայմաններում»

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները:

Տղաներ և աղջիկներ, նման հարցերը քննարկվում են խիստ գաղտնի պայմաններում: Հասկացանք՝ ռեպուտացիոն փակուղու մեջ եք, բայց գոնե գիտակցեք, որ միջուկային ռումբի ստեղծման հեռանկարի մասին խոսելով, թեկուզ դրա տեսական խնդիրները հրապարակավ քննարկելով՝ դուք պարզապես ընգծում եք ձեր անսահման տգիտությունն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ պատկերացում չունեք ՛՛պետություն՛՛, ՛՛անվտանգություն՛՛, ՛՛միջազգային հարաբերություններ՛՛ կատեգորիաների մասին:

Ձեզ մի բարի խորհուրդ տամ. հանրային տիրույթում տվյալ հարցի շուրջ խոսելու անհրաժեշտության դեպքում պարզապես ասեք, որ Հայաստանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկիր է: Ու անցեք առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս