Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների մասին
                                    Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայում հայտարարվել է 2 855 մահացած զինծառայողների և ևս 50 անհետ կորածների մասին:
Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։
Ադրբեջանը չի ներկայացնում իր կորուստների իրական թիվը, որը զգալի գերակշռում է պաշտոնապես հրապարակված տվյալները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    