Բաժիններ՝

Հայտնաբերվել է 8 զինծառայողի աճյուն, որից մեկը քաղաքացիական. ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 8 աճյուն

ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրաիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական:

Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:

Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:

Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/, Հադրութի, Կովսականի /Զանգելան/ շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում:

 

ARM ?? RUS?? ⬇

Հայտնաբերվել է ևս 8 աճյուն

? ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ…

Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2021 թ. հունվարի 18, երկուշաբթի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031