ԱԺ նիստը` ՈւՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է հունվարի 18-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները կքվեարկեն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Քվեարկության կդրվի նաև հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Պատգամավորները կքվեարկեն նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Քվեարկության կդրվեն մի շարք այլ նախագծեր ևս, այնուհետև խորհրդարանականները կանցնեն օրակարգային հաջորդ նախագծերի քննարկմանը:

Օրենսդիրները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Տեսանյութեր

Լրահոս