Բաժիններ՝

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 50․000 փախստական. ՌԴ ՊՆ

Նախօրեին Հայաստանից Արցախ է տեղափոխվել 175 փախստական․ ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հաղորդում է գերատեսչությունը։

Նշվում է նաև, որ Արցախում իրականացվում է շուրջօրյա դիտարկում, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն իրականացվում է քսանյոթ դիտակետերում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս