Արամ Ոսկանյանը երկարաձգել է պայմանագիրը «Ատիրաու»-ի հետ
Հայազգի մասնագետ Արամ Ոսկանյանը երկարաձգել է պայմանագիրը ղազախական «Ատիրաու»-ի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ոսկայնաի գլխավորությամբ «Ատիրաու»-ն նախորդ տարի հաղթել էր Ղազախստանի երկրորդ դիվիզիոնում և իրավունք ստացել հանդես գալու Պրեմիեր լիգայում:
Հաջորդիվ թիմը կմեկնի Թուրքիա` ուսումնամարզական հավաքի:
Արամ Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Բանանցում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում, «Ալաշկերտում»: