Գագիկ Իսախանյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի օգնական
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Իսախանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»։