Բաժիններ՝

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 11-ից 17-ն գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 26 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 52 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 30 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս