Գերմանիայում թուրք քաղաքացին, խոշոր չափի ֆինանսական խարդախության համար, կանգնել է դատարանի առաջ

Գերմանիայում 31-ամյա թուրք քաղաքացին դատարանի առաջ է կանգնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում 2.5 մլն եվրոյի չափով խարդախություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրք երտասարդը 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Գերմանիայի 6 տարբեր նահանգներում ֆինանսական հրատապ աջակցություն ստանալու համար կեղծ անձնագրերով առնվազն 91 դիմում է ներկայացրել՝ պահանջելով  2.54 մլն եվրո, ինչը նրան մասամբ հաջողվել է ստանալ: Վերջինս այդ խարդախությունների համար 2020թ. մայիսի 14-ից ձերբակալված է:

Նշվում է, որ այս դատական գործը կորոնավիրուսի ժամանակաշրջանում Գերմանիայի ամենախոշոր չափի զեղծարարության դեպքն է:

Տեսանյութեր

Լրահոս