Ղազախստանի Մաժիլիսը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Մամինի թեկնածությանը
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հունվարի 15-ին հավանություն է տվել հանրապետության վարչապետի պաշտոնում Ասկար Մամինի թեկնածությանը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը։
«Ասկար Մամինի թեկնածության օգտին քվեարկել է 78 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 21-ը»,-քվեարկության արդյունքները հայտարարել է Մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը:
Ըստ նոր սահմանադրական ուղղումների, որոնք ընդունվել են 2017 թվականին, Ղազախստանի կառավարությունը լիազորությունները վայր է դնում խորհրդարանի նորընտիր մաժիլիսի հանդեպ:
Նոր վարչապետի թեկնածությունը մաժիլիսի քննարկմանը կներկայացնի պետության ղեկավարը՝ մաժիլիսում ներկայացված կուսակցությունների խմբակցությունների հետ կոնսուլտացիաներից հետո:
2019 թվականի փետրվարից նախարարների կաբինետի ղեկավարը Ասկար Մամինն է: