Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1177 դեպք են հայտնաբերել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 177-ով: Մահացել է 26 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչեւ հունվարի 15-ը հայտնաբերվել է վարակյան 245 789 դեպք։
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաները լքել է 837 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 229 196 հիվանդ: Մահացել է 2 893 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Անցած օրը երկրում կատարվել է 15 205 թեստ. դրանցից 7 265-ը՝ հակագեների եւ 7 940-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստեր:
Ներկայումս կարանտինում է գտնվում 499 մարդ, ստացիոնարներում՝ 3 732, քովիդ-հյուրանոցներում՝ 648 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: