Ինդոնեզիայում, ենթադրաբար, գտել են կործանված ինքնաթիռի «սև արկղը»
Վայրը, որտեղ, հնարավոր է, գտնվում է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի «սեւ արկղը», գտել է հեռավար կառավարվող ընդջրյա սարքը: Այդ մասին հաղորդել է Antara գործակալությունը Գործակալության հաղորդմամբ, ընդջրյա սարքը դեռեւս աշխատում է աղետի վայրում, շարունակվում են խոսքի ինքնագրիչի որոնումները: Հունվարի 12-ին սուզորդներին հաջողվել է հատակից բարձրացնել «սեւ արկղը», բայց չի հաղորդվել, թե հատկապես որը. սովորաբար օդանավերում օգտագործվում է երկուսը՝ խոսակցությունների ձայնագրման համար եւ թռիչքի պարամետրերի արձանագրման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդաչուներն արտակարգ դրության կամ տեխնիկական խնդիրների մասին չեն հայտարարել այն բանից առաջ, երբ ինքնաթիռը վայրասլաց թռել է ջրի մեջ: Կարծում են, որ կողեզրն ընկել է անվնաս, նրա բեկորները ցրիվ են եկել ոչ մեծ տարածության վրա: Ավիացիոն վերլուծաբանները հայտնում են, որ աղետից առաջ ինքնաթիռը կտրուկ շեղվել է ուղղությունից:
Հնարավոր պատճառներ են նշվում անբարենպաստ եղանակը, օդաչուի սխալը եւ տեխնիկական խափանումը: Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հունվարի 9-ին ջուրն է ընկել Ջակարտայից ոչ հեռու: Ավիաընկերության տվյալներով, ինքնաթիռում գտնվում էր ընդհանուր առմամբ 62 մարդ, նրանցից 56-ն ուղեւորներն էին, վեցը՝ անձնակազմի անդամները: Հաղորդվել է, որ գտնվել են ինքնաթիռի բեկորները եւ մարմնի առանձին մասեր: Փոխադրամիջոցի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավարն ասել է, որ ինքնաթիռում եղել են միայն Ինդոնեզիայի քաղաքացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: