Բաժիններ՝

«Նախկին թալանչիների օրոք փոխվարչապետերից մեկը և իր աշխատակազմի ղեկավարը ներգրավվում են խոշոր կորպորացիոն գործարքի մեջ…». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկին թալանչիների օրոք փոխվարչապետերից մեկը և իր աշխատակազմի ղեկավարը ներգրավվում են խոշոր կորպորացիոն գործարքի մեջ և փորձում ստրատեգիական նշանակության ոլորտում նպաստել նորաստեղծ ընկերության կողմից՝ գործող մեծի կլանման գործընթացին:

Ոլորտին վնաս հասցնում են, սակայն գործարքը կյանքի չի կոչվում: Փոխվարչապետը և իր աշխատակազմի ղեկավարը այլ եղանակ են գտնում բարեկամ նորաստեղծ կազմակերպությանը աջակցելու համար, և վերջինս հաջողում է հայթայթել մեծ գումար՝ մեկ այլ խոշոր կազմակերպության գնման համար:

Երբ փոթորիկներն հանդարտվում են և բարեկամ կազմակերպությունն ընկնում է հունի մեջ, փոխտնօրեն նշանակվում է ո՞վ… բնականաբար իր գործերի կարգավորմանը նպաստած փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ընդ որում նորաստեղծ ընկերությունը կայանում է այդ պաշտոնեական լիազորությունների իրացմանպայմաններում:

Բայց քանի որ նախկին թալանչիներն ինչ ուզել արել են, այս վիճահարույց երևույթը կոռուպցիոն քննության առարկա այդպես էլ չի դառնում»:«Նախկին թալանչիների օրոք փոխվարչապետերից մեկը և իր աշխատակազմի ղեկավարը ներգրավվում են խոշոր կորպորացիոն գործարքի մեջ…». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Նախկին թալանչիների օրոք փոխվարչապետերից մեկը և իր աշխատակազմի ղեկավարը ներգրավվում են խոշոր կորպորացիոն գործարքի մեջ և փորձում ստրատեգիական նշանակության ոլորտում նպաստել նորաստեղծ ընկերության կողմից՝ գործող մեծի կլանման գործընթացին:

Ոլորտին վնաս հասցնում են, սակայն գործարքը կյանքի չի կոչվում: Փոխվարչապետը և իր աշխատակազմի ղեկավարը այլ եղանակ են գտնում բարեկամ նորաստեղծ կազմակերպությանը աջակցելու համար, և վերջինս հաջողում է հայթայթել մեծ գումար՝ մեկ այլ խոշոր կազմակերպության գնման համար:

Երբ փոթորիկներն հանդարտվում են և բարեկամ կազմակերպությունն ընկնում է հունի մեջ, փոխտնօրեն նշանակվում է ո՞վ… բնականաբար իր գործերի կարգավորմանը նպաստած փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ընդ որում նորաստեղծ ընկերությունը կայանում է այդ պաշտոնեական լիազորությունների իրացմանպայմաններում:

Բայց քանի որ նախկին թալանչիներն ինչ ուզել արել են, այս վիճահարույց երևույթը կոռուպցիոն քննության առարկա այդպես էլ չի դառնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս