Վարագ Սիսեռյանը բարձր պաշտոն է ստացել
Վարագ Սիսեռյանը, ով նախկինում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավարն էր, նոր աշխատանք ունի: Նա աշխատանքի է անցել «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերությունում, որպես փոխտնօրեն: Այս մասին տեղեկանում ենք իր ֆեյսբուքյան գրառումից:
Հիշեցնենք, որ Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։