Ավտորիտարիզմի և ռուս-թուրքական հակաքաղաքակրթական դաշինքի դեմ Հայաստանը գրեթե միայնակ է հարավկովկասյան ճակատում. Միքայէլ Հայրապետեան

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է ներքին դժվար խնդիրներով, Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում միայնակ անում է հնարավորը՝ կանխելու ռուս-թուրքական պրոյեկտը:

70 տարի Ազատ աշխարհը և խորհրդային համակենտրոնացման ճամբարներում տառապած այլախոհները, այդ թվում՝ չափազանց շատ հայեր, հսկայական միտք, ջանք, միջոցներ ու կյանք դրեցին ընդհանուր թշնամուն՝ Չարիքի կայսրությանը հաղթելու համար: Հույս ունենք, որ Արևմուտքը չի ընդունի նաև ընդհանուր թշնամու՝ Չարիքի կայսրության հայրերի՝ Լենինի և Ստալինի մոտեցումները, այդ թվում՝ նրանց գծած անարդար սահմանները: Այսօր ավտորիտարիզմի և ռուս-թուրքական հակաքաղաքակրթական դաշինքի դեմ փոքրիկ Հայաստանը գրեթե միայնակ է հարավկովկասյան ճակատում:

Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանապահի մեր առաքելության մեջ ակնկալում ենք Արևմուտքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առավել գործուն և կտրուկ միջամտությունը Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, հայ գերիների վերադարձի, սահմանային վերահսկողության, ռուս-թուրքական պրոյեկտի խափանման հարցերում: Արևմուտքի հազարամյա սահմանապահ ժողովուրդը բարոյական իրավունք ունի իր դաշնակիցներից արդարամտության և պարտքի կատարման ակնկալության:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս