Բաժիններ՝

Արսեն Թորոսյանի խոսնակը մեկնաբանել է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

«Հրապարակ» թերթը գրել էր, որ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։Կայքի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ դիմումը նա արդեն գրել է և փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չէ։

«Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմական շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Արսեն Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ բազմիցս ասել է, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը եւ պարտությունից հետո ճիշտ կլինի, որ հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ներսում առկա ընդդիմադիր թեւից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, իսկ ովքեր ունեն նման ցանկություն՝ դուռը բաց է»,- գրել է կայքը:

168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել, վերջինը պատասխանեց.

«Առողջապահության նախարարն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում, ես նման տեղեկություն չունեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս