ԵԱՀԿ գործող նախագահն առաջնահերթությունների շարքում նշել է ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամները:

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան:

Տեսանյութեր

Լրահոս