Բաժիններ՝

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն չի հավաստել Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության այցի մասին տվյալները

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։

«Ես որեւէ տեղեկատվություն չունեմ ձեր կողմից հիշատակված հարցի առիթով»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Հունվարի 13-ին Միացյալ Նահանգների ոչ կառավարական Առեւտրական պալատի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մայրոն Բրիլիանտը հայտնել էր, որ Չինաստանը շուտով կարող է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել ԱՄՆ: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա ընտրված նախագահ Բայդենի ժամկետի սկզբին, սակայն ինքը կոնկրետ տվյալներ չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս