«Բոլորս լավ մտապահել ենք, թե ինչպես էր արտահայտվում Նիկոլի մասին՝ արդարանալով, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները»․ Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով։

Անգամ սեփական մեղքի չափաբաժինը գիտակցելու անկարող փոքրիկին հերթական պաշտոնն (թուլափայ) են խոստացել։ Վերջինս էլ ժամանակից շուտ սկսել է վարձահատույց լինել իր տերերին։

Շուշին ծախելու օպերացիայի կուրատորն այսօր հայտարարեց, որ Շուշիում Վանեցյանն իր ջոկատով լքել է տեղակայման վայրը (պոստը)։
Խոսում է մի մարդ, ով գլուխը կախ, մեղայական տեքստն անգիր արած է մոտեցել մեր տղաներին և առաջարկել իր օգնությունը։

Երիտասարդին ուզում եմ հիշեցնել, որ բոլորս լավ մտապահել ենք, թե ինչպես էր արտահայտվում Նիկոլի մասին՝ արդարանալով, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները, թե ինչպես էր Նիկոլին գաղտնի զեկուցում Շուշիում հաջողությամբ իրականացված դավաճանության մասին, թե ինչպես է կամավորականներից մեկը, լսելով այս ամենը, մեքենայից դուրս շպրտել քյարամին՝ վերջինիս ուղղելով հայհոյանքների մի աստղաբույլ։

Երիտասարդը պետք է չմոռանա նաև, որ ինքը «Հայրենիք» ջոկատից վաղ (երկու օրվա տարբերությամբ) է լքել Շուշին։ Ոչինչ, բան չմնաց, հայ ժողովրդի հարցերին պատասխանելու պահն է մոտենում։

Հ.Գ. Մենակ ափսոսում եմ, որ մանկուրտի արժեհամակարգով այս ստահակին նորմալ ընդունելության ենք արժանացրել. սրա նմաններին Շուշի մուտք գործելն անգամ պետք է արգելվեր։

Հ.Գ.Գ. Թող որևէ մեկը չմտածի, թե պաշտպանում եմ Վանեցյանին որպես քաղաքական թիմի ղեկավարի (Վանեցյանը պաշտպանության կարիք չունի) պարզապես անթույլատրելի եմ համարում իրականության խեղաթյուրումը դավաճանների ոհմակի կողմից»։

 

Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով❗️

Անգամ…

Posted by Levon Mnatsakanyan on 2021 թ. հունվարի 13, չորեքշաբթի

 

Տեսանյութեր

Լրահոս