«Բարսելոնա»-ն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում է
Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկավ «Բարսելոնա»-ն:
Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կատալոնական թիմը մրցեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Քևին դե Յոնգի 39-րդ րոպեին խփած գնդակին «Ռեալ Սոսյեդադ»-ից 51-րդ րոպեին պատասխանեց Օյարսաբալը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակը նույնպես և որոշիչ եղան հետխաղյա 11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` 2:3:
Կատալոնական թիմը դուրս եկավ Սուպերգավաթի եզրափակիչ: