Բաժիններ՝

ԱՀԿ-ի փորձագետների խումբը ժամանել է Ուհան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հունվարի 14-ին ժամանել են Ուհան կորոնավիրուսի առաջացման հետքերի որոնումները որոշելու համար: Ինքնաթիռի վայրէջքի կադրերն ուղիղ եթերով հեռարձակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել են Չինաստանի իշխանությունները, երկրում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք է անցնեն 14-օրյա կարանտին, այդ ժամանակ նրանք չինացի մասնագետների հետ կոնսուլտացիաներ կվարեն տեսակապով:

Պատվիրակության կազմի մեջ են մտնում մասնագետներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Դանիայից, Գերմանիայից, Քենիայից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Կատարից, Սուդանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից, ինչպես նաեւ նրանց գործընկերները Չինաստանից:

Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկաման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից: Անցյալ տարվա ամռանը ՉԺՀ են այցեել երկու փորձագետներ հիմնական առաքելության նախապատրաստման նպատակով: Այդ ուղեւորության արդյունքն է դարձել Չինաստանի եւ կազմակերպության մասնագետների մշակած փաստաթութը «ԱՀԿ-ի ղեկավարությամբ մջազգային խմբի գործունեության հետազոտությունների եւ ծրագրի մասին»

Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ինչից հետո տարածվել է երկրների մեծ մասում: 2020 թվականի մարտի 11-ին միջազգային կազմակերպությունն այն համավարակ է ճանաչել: Համավարակի սզբից ի վեր աշխարհում վարակվել է 91,6 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 1,9 միլիոնը մահացել է: Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, արձանագրվել է վարակման 3 471 053 դեպք, ապաքինվել է 2 854 088 մարդ, 63 370-ը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս