Բաժիններ՝

Սարատովկա գյուղի մոտակա դաշտերում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

Հունվարի 14-ին, ժամը 01:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի մոտակա դաշտերում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շագալի» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 04։45-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս