Բաժիններ՝

Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.20C (1967 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.00C (2008 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս