Ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերվել
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին և 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Գոշ գյուղի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած խմբերը, իրացնելով օպերատիվ տվյալները, անշարժ պահակետը շրջանցող ճանապարհին ստուգել են երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը վարել են Գետահովիտ, մեկը՝ Գանձաքար գյուղի բնակիչներ։
«Զիլ»-երը բեռնված են եղել վառելափայտով ու տախտակներով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։
Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։