Բաժիններ՝

Ստեպանեցը հեռացել է «Ուրարտու»-ից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Պավել Ստեպանեցը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա պաշտպանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Ակումբը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են` 5-ական միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս