Արցախի Խնածախ, Այգեստան, Ննգի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/138119976_4021421111225667_927051339543981871_o.jpg)
Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան, ինչպես նաև Մարտունու Ննգի համայնքների տարածքներում հունվարի 12-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում:
«Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911՝ ահազանգման կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ: