Բաժիններ՝

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննությանն ու գերիների փոխանակմանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները հունվարի 10-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրի պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանն ու գերիների փոխանակմանն առնչվող հարցերը: Այս մասին, Tert.am-ի հաղորդմամբ, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հանդիպել են հունվաի 10-ին Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում, որոնք ընդգրկվում են Հայաստանի Սյունիքի մարզի կազմում: Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և մյուս կողմի սահմանապահ ծառայության ղեկավարությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանը, Լեռնային Ղարաբաղում անվտանգությանը, ռազմական գործողությունների գոտում մարմինների հայտնաբերմանը և գերիների փոխանակմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ կողմերը քննարկել են անհետ կորածների և պատանդների ճակատագրերի պարզաբանման հետ կապված հարցերը:

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հաստատել է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպում են ունեցել նաև հունվարի 8-ին հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, որն ընկնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում:

Տվյալ հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարի պահպանումը ծառայում է երկու ժողովուրդների շահերին և անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս