«Երբ ասում ենք ամբողջական իշխանափոխություն, ապա հասկանում ենք նաև Սերժ Սարգսյանի փոփոխությունը»

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է ՀԱԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում, ասաց, որ նման հանդիպման խնդիր չի առաջացել:

«Նման թեմա չի եղել: Մենք պատրաստ ենք բոլորի հետ խորհրդակցություններ անցկացնել, եթե կա կոնկրետ թեմա և դիմում են մեզ խորհրդակցության առաջարկով»,- նշեց Ռ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ անցկացնելու մասին վերաբերյալ «հարց կար», և ինքը մոտեցել է ՀԱԿ խմբացության պատգամավոր Լևոն Զուրաբյանին և քննարկել է այն:

Իսկ հարցին, թե իրենց օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ոչ միայն այս պահին, այլև այս չորս տարիների ընթացքում, երբ  ասում ենք  ամբողջական իշխանափոխություն, ապա հասկանում ենք նաև Սերժ Սարգսյանի փոփոխությունը, և բազմիցս արտահայտվել ենք այդ մասին»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս