Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ․ նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: