Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:
Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 23 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: Իտալիայի Սերիա Ա-ի 17-րդ տուրի «Ռոմա»-«Ինտեր» խաղը կկայանա հունվարի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը: Հայազգի կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիր մեկ տարով` այսինքն, մինչև 2022 թվականը: Մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը չի ստանա ազատ գործակալի կարգավիճակ: Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: