 
                        Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամին է համարում
 
                                    Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամի: Ինչպես տեղեկացնում է կորեական Yonhap գործակալությանը, Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն անփոփոխ կմնա՝ անկախ նրանից, թե ով է գլխավորում Սպիտակ տունը: Նա նաեւ հայտարարել է, որ երկիրը կշարունակի կատարելագործել միջուկային սպառազինությունները ՝ թշնամական ուժերին զսպելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        