Twitter-ը ընդմիշտ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1610179794-0664.jpeg)
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան ընդմիշտ փակել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին ասվում է սոցցանցի կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասված է, որ նման որոշում է կայացվել վերջին իրադարձությունների համատեքստում քաղաքական գործչի վերջին հրապարակումները մանրակրկիտ դիտարկելուց հետո: Ներկայումս Թրամփի հաշվի նկատմամբ հասանելիություն չկա:
Նա ուներ ավելի քան 80 միլիոն բաժանորդ: